Մունդիալ-2018. ինչ խաղեր կան այսօր
03/07/2018 11:21
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կկայանան 1/8 եզրափակչի վերջին զույգերի խաղերը:
Երևանի ժամանակով 18:00-ին Շվեդիայի ընտրանին Սանկտ Պետերբուրգի մարզադաշտում կխաղա Շվեյցարիայի հետ: Այս երկու թիմերը մինչ այս մունդիալի շրջանակներում երբեք չեն մրցել:
Փլեյ-օֆֆը կավարտվի Անգլիա-Կոլումբիա խաղով, որը կկայանա մայրաքաղաք Մոսկվայի «Սպարտակ» մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին: Ընտրանիները ընդամենը մեկ անգամ են միմյանց դեմ մրցել, որտեղ հաղթել են անգլիացիները՝ 2 գնդակի առավելությամբ:
Մինչ այս 1/8 եզրափակչի արգելքը հաղթահարել են Ուրուգվայը, Ֆրանսիան, Բրազիլիան, Բելգիան, Ռուսաստանը և Խորվաթիան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում