ՖԻՖԱ-ն Թաիլանդի քարանձավում փակված երեխաներին հրավիրել է ԱԱ-ի եզրափակիչին

ՖԻՖԱ-ն Թաիլանդի քարանձավում փակված երեխաներին հրավիրել է ԱԱ-ի եզրափակիչին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, Թաիլանդի քարանձավում մնացած երեխաներին հրավիրել է աշխարհի առաջնության եզրափակիչին:

Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի ֆեյսբուքյան էջը: Թաիլանդի Թհամ Լուանգ քարանձավում մնացած 12 երեխաները ներկա կլինեն մունդիալի եզրափակիչին: ՖԻՖԱ-ն լիահույս է, որ այս կերպ կաջակցի և խիզախություն կփոխանցի երեխաներին:

Ֆուտբոլային թիմի 12 դեռահաս մասնակիցներ և նրանց մարզիչն անհետ կորել էին հունիսի 23-ին քարանձավում։ Հուլիսի 2-ին ռազմական փրկարարներին հաջողվել էր գտնել բոլոր դեռահասներին ու նրանց մարզչին, նրանք բոլորը ողջ են, սակայն նրանց տարհանել առայժմ չի հաջողվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում