AM | RU
USD
EUR
RUB

Հարկային պարտավորությունների չկատարման մասով արդեն իսկ վերականգնվել է 42 մլն դոլարի վնաս. Նիկոլ Փաշինյան

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Միայն հարկային պարտավորությունների չկատարման մասով վերջին մեկուկես ամսվա ընթացքում հուլիսի 1-ի դրությամբ վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գիտեք, որ կառավարության ձևավորումից ի վեր Հայաստանում ակտիվորեն ընթանում է կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ պայքար: Մենք ամփոփել ենք մի տվյալ և արձանագրել, որ իրավապահ տարբեր մարմինների կողմից հարուցված քրեական գործերի մասով միայն հարկային պարտավորությունների մասով հուլիսի մեկի դրությամբ վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս, կամ չվճարված հարկ, խոսքը գնում է 42 մլն դոլարի մասին: Սա շատ կարևոր ցուցանիշ է և այս ուղղությամբ մեր աշխատանքները պետք է շարունակենք»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ սա իրականում մեկուկես ամսվա ցուցանիշ է:

Վարչապետը նկատեց, որ մամուլում կան հրապարակումներ, ըստ որոնց՝ պետբյուջեում այս թիվը չի արտահայտվում և հավելեց, որ այդտեղ ոչ մի տարօրինակ բան չկա:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ վերականգնումները հնարավոր է դարձել ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի և ոստիկանության համատեղ ջանքերով, այսինքն՝ այդ գործընթացը հավաքական աշխատանքի արդյունք է: Ըստ ՊԵԿ նախագահի, նշված 20 մլրդ դրամն օր-օրի փոփոխվում է և ունի բարձրանալու միտում: «Այս պահի դրությամբ նշված գումարը 73 տնտեսավարողների վարքագծի արդյունք է: Մենք կարող ենք դա բաժանել երեք մասի: 800 մլն դրամը փաստացի մուտքագրվել է բյուջե, 12 մլրդ դրամն առաջադրվել է, որպեսզի մուտք արվի բյուջե, իսկ 7 մլրդ դրամը գանձման փուլում է: Վերականգնումը դեռևս չի նշանակում մուտք բյուջե, նշանակում է, որ վերականգնվել է ընկերությունների հաշիվներին, որը ակտի ստորագրումից հետո կմուտքագրվի բյուջե»,- ասաց Դավիթ Անանյանը:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ նշված գումարը փաստացի կտեղափոխվի պետական բյուջե ու այս միջոցները որևէ տեղ չեն կարող կորել: Նրա խոսքով՝ դրանք վերականգնված գումարներ են և ընդամենն ընթացակարգերի խնդիր է: «Այս թիվը վերաբերում է միայն հարկային պարտավորություններին, այս թիվը չի վերաբերում է կոռուպցիոն երևույթներին, ապօրինի հարստացմանը: Պետությանը հասցված վնասը վերականգնելու ենք մինչև վերջ և աննահանջ: Ուրախ եմ, որ այս թեմայի շուրջ իրավապահ մարմինների փոխգործակցության մակարդակն ավելի արդյունավետ է դառնում: Հենց այս գումարի մասին է խոսքը, երբ ասում ենք, որ 10 մլրդ դրամ կհատկացնենք մարզերին, որպեսզի մեր ժողովուրդն արդեն իրենց համայնքներում զգա մթնոլորտի փոփոխությունը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ շուրջ 30 մլն դոլար է ներառվելու մարզեր: Վարչապետը համոզմունք հայտնեց, որ պետությանը հասցված վնասների վերականգնման պրոցեսը կշարունակվի և կլինեն ավելի լավ արդյունքներ:

Լրահոս
«Փաստ». Սահմանադրական փոփոխությունների իրականացումը պայմանավորված է միայն իշխանությունների շահերով «Իրավունք». ՊՎԾ-ում մսուր-մանկապարտեզային վիճակ է «Ժողովուրդ». Վարչապետի նախկին խոսնակը լրատվական կայք է բացում, թիմ է հավաքում «Հրապարակ». 2020-ն իշխանությունների համար կլինի լրատվամիջոցների դեմ խաչակրաց արշավանքի տարի «Ժողովուրդ»․ Կառավարությունը կողքից է հետևում «Գազպրոմ»-ին․ ինչ սպասել «Հրապարակ». Գյուղերում մորթը կրճատվել է. խանութներում ու շուկաներում խուսափում են առանց սպանդանոցի թղթի միս վերցնելուց «Փաստ». Նոր տարում նոր «վոյաժներ» «Ժողովուրդ». Բակերում արգելափակոցների տեղադրման գործընթացը՝ վերահսկողությունից դուրս «Հրապարակ». Հարցազրույցից հետո ԱԺ նախկին նախագահին հրավիրել են ՀՔԾ՝ բացատրություն տալու «Փաստ». Մսի սակավությունն ազդել է նաև մսամթերք արտադրող ընկերությունների արտադրության վրա Մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող «Փաստ». Փոխատեղումներ՝ դիվանագիտական կորպուսում «Հրապարակ». ՀՔԾ-ն երկուշաբթի օրվանից սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանին «Հրապարակ». ՍԴ նախագահին վերագրվող գույքի իրական սեփականատերը ժամանել է Հայաստան՝ հարցաքննվելու ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 22 Հայտնի է ՌԴ նոր կառավարության կազմը. վարչապետ Միշուստինը 9 տեղակալ կունենա Պուտինը լուծարել է նախարարություններից մեկը Տեղի է ունեցել հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով 2020 թ. գնաճը կլինի 4.5%, բնակչությունը զգալի կորուստներ կունենա. Սուրեն Պարսյան (տեսանյութ) Իրանի դեղին քարտը Փաշինյանին. Արմեն Աշոտյան Սերգեյ Շոյգուն կմնա Ռուսաստանի նոր կառավարության կազմում Գարիկ Սարգսյանը բողոքի ակցիայի մասնակից մսավաճառներին խոստացավ, որ իրենց խնդրի լուծումը կտա վարչապետը Դոնալդ Թրամփը չգիտի, որ Հնդկաստանը սահման ունի Չինաստանի հետ Իսպանիայի իշխանություններն արտակարգ կլիմայական իրավիճակ են հայտարարել երկրում Չէ տղերք, դուք նակխինների վերադարձից չեք այդքան վախենում... Եթե Սահմանադրության փոփոխություններ լինեն, առաջին հերթին պետք է վարչապետի լիազորությունները կրճատվեն. Իշխան Սաղաթելյան ՀՀ-ում սորոսական արդարադատության նշանակությունը ոստիկանական զորքերն են Անասնաբույծները և մսավաճառները հանդիպում են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ․ ուղիղ Եթե մեր խնդիրը չլուծվեց, երեխաներին դպրոցից կհանենք ու դուրս կգանք պայքարի. անասնապահներ (տեսանյութ) Մարիամ ջան, պապային տանը հարց տուր` ինչո՞ւ այսպես եղավ, ո՞վ է ստեղծել այս գռեհիկ ալիքները ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ուղիղ Արմեն Թավադյանը կմնա կալանավորված Կիսանախագահական կառավարման համակարգի անցնելու մտադրություն չկա․ Ռուստամ Բադասյան Խորհրդակցություն՝ Նիկոլ Փաշինյանի մոտ Նիկոլ Փաշինյանը 4 նոր նշանակում է արել Նիկոլ Փաշինյանը համալրում է մեր շարքերը. Լևոն Քոչարյան (լուսանկար) Դատարանը թույլ չտվեց Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. Ս. Սարգսյանի փաստաբանական թիմ Հորդորում եմ Գորգիսյանին իշխանություններին հաճոյանալու համար նրանցից ոչ մեկին այլևս ինձ հետ չհամեմատել Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan