AM | RU
USD
EUR
RUB

Երևանում ներկայացվեց «Ճշմարտությունը մարդու մեջ է, Թուրքիայի ալևիները» գիրքը (լուսանկարներ)

 

Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում երեկ' մայիսի 14-ին, տեղի ունեցավ «Ճշմարտությունը մարդու մեջ է, Թուրքիայի ալևիները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա էր գրքի հեղինակ Էրվան Կերիվելը, ում ուղեկցում էր ալևիներից և սփյուռքահայերից կազմված պատվիրակությունը:

Շնորհանդեսին ներկա էին մեծ թվով ուսանողներ, մասնագետներ և հյուրեր:
Հյուրերին ողջունեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.դ. Գառնիկ Ասատրյանը, ով ներկայացրեց հայերենով լույս տեսած «Ճշմարտությունը մարդու մեջ է, Թուրքիայի ալևիները» գիրքը:

Իրանագետը ներկայացրեց ալևիների դավանանքի, թվաքանակի մասին տվյալներ, ինչպես նաև անդրադարձ կատարեց գրքում տեղ գտած տեղեկություններին:
Ելույթով հանդես եկավ նաև գրքի ֆրանսերեն և հայերեն հրատարակչությունն իրականացրած «Չոպանյան ինստիտուտի» ղեկավար Վարուժան Սիրապյանը:

Allturkey.am-ի փոխանցմամբ`Սիրապյանը նշել է, որ ալևիների մասին հասարակ լեզվով գրված այս գիրքը շատ լավ վաճառվել է Ֆրանսիայում և մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն տեղի ալևի համայնքի, այլ նաև ֆրանսահայերի և ֆրանսահայ կազմակերպությունների շրջանում:

Սիրապյանը նշել է, որ Թուրքիայում բնակվող շուրջ 15-20 մլն ալևիները, ովքեր իրենց մուսուլման չեն համարում, լավ ուժ են այդ երկրի ներկայիս իսլամամետ կառավարության հետ հավարակշռություն կազմելու համար:

Շնորհանդեսին ելույթով և հարցուպատասխանով հանդես եկավ նաև գրքի հեղինակը' ֆրանսիացի գրող Էրվան Կերիվելը:

Էրվան Կերիվելը ծնվել է 1972 թվականին: 1990-ին Ֆրանսիա արտագաղթած ալևիների համայնքի հետ հանդիպելուց հետո նա սկսում է ուսումնասիրել նրանց մշակույթը, որն անծանոթ էր Եվրոպային:

Դառնալով թուրքախոս' Կերիվելը բազմիցս լինում է Թուրքիայում և, որպես ինքնուս, տասը տարի շարունակ թեման հետազոտելուց և ուսումնասիրելուց հետո այս աշխատության միջոցով ներկայացնում է Թուրքիայի բնակչության ավելի քան մեկ քառորդ մասը կազմող այդ համայնքի պատմական, փիլիսոփայական և սոցիոլոգիական նկարագիրը:

Ըստ Կերիվելի' վերջին շրջանում Ֆրանսիայում զգալի ակտիվացել են հայ և ալևի համայնքների միջև շփումներ, որոնք հատկապես ակտիվ են մշակութային դաշտում:

Հեղինակը նշել է, որ այդ շփումները շատ կարևոր են և ուրախալի է, որ երկար ժամանակ իրար հետ չառնչվող կազմակերպությունները սկսել են սերտ համագործակցել:
Կերիվելը պատմեց, թե ինչն է դրդել իրեն հետաքրքրվել ալևիների կրոնով, մշակույթով, կենցաղով:

Ֆրանսիացի հեղինակը նշել է, որ արդեն 25 տարի է, ինչ սերտ կապեր ունի ալևի համայնքի հետ, ունի մոտ ընկերներ, և որոշել է մի գիրք գրել, որը կօգնի երիտասարդ ալևիներին պահպանել իրենց մշակույթն ու ինքնությունը: Նա նաև հավելեց, որ թեև Եվրոպայում ալևիների մասին շատ են ակադեմիական և գիտական աշխատանքները, սակայն հանրամատչելի գրքերի պակաս է զգացվում, ինչն էլ փորձել է լրացնել իր աշխատանքով:

Ֆրանսիացի գրողը ներկայացրեց նաև ալևի դավանանքի յուրահատկությունները, ալևիների ներկա վիճակը Թուրքիայում:

Նրա խոսքերով' ներկայում Թուրքիայում բնակվում է մոտ 15-20 մլն ալևի: Նրանց համար ալևի լինելն առաջնային ինքնություն է:

Ermenihaber.am-ի փոխանցմամբ` Կերիվելը նաև խոսել է Թուրքիայում ալևիների նկատմամբ ճնշումների մասին: Ըստ բանախոսի' ալևիները մշտապես ճնշումների և բռնությունների են ենթարկվում ոչ միայն թուրք ազգայնամոլների, ընդգծված կրոնական կողմնորոշում ունեցող խմբերի (սունի մուսուլմանների թվից), այլ նաև թուրքական պետության կողմից:

Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության իրագործումից հետո թուրքական պետության թիրախում հայտնվեցին հենց ալևիները, որոնք վերջին տասնամյակներին մի քանի կոտորածների են ենթարկվել (Դերսիմում, Մարաշում, այլ վայրերում), այժմ էլ նույն ուժգնությամբ շարունակվում են ճնշումներն ու բռնությունները:








Աստղիկ Սահակյան

 

Լրահոս
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ուղիղ Ադրբեջանի հրետակոծության հետևանքով Արցախի Ակնաղբյուր գյուղում սպանվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը Թշնամին ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում, բայց կրելով մարդուժի մեծ կորուստներ, փախել է զբաղեցրած դիրքերից Թուրքիայում ավելի քան 20 հետցնցում է գրանցվել երկրաշարժից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով և Մոսկվա մեկնելը ժամանակավորապես անհնար է դարձել «Թուրքիան շարժվում է դեպի խոր տնտեսական ռեցեսիա». IIF-ի առաջատար տնտեսագետ Վարչապետին հոկտեմբերի 20-ին տեղեկացրել են, որ Լ. Տեր-Պետրոսյանը եւ Ռ. Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա Էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժը «ցնցել» է Հունաստանը և Թուրքիան, կան ավերածություններ․ Greek City Times (լուսանարներ, տեսանյութ) Ադրբեջանական զինված ուժերը փորձել են թիրախավորել Արցախի Շուշի քաղաքը Մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Աննա Նաղդալյան Թուրքիան զորքը դուրս է բերել սիրիական Համայի ռազմակետից ՊԲ-ն ոչնչացնում է ադրբեջանական դիվերսիոն խմբին (տեսանյութ) ՊԲ-ն գերեվարել է հերթական ահաբեկչին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի ՊԲ-ն շատ ծանր հարվածներ է հասցրել թշնամուն․ Դավիթ Բաբայան Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ֆրանսիան այժմ թիրախ է իսլամիզմի և ահաբեկչության համար. Ֆրանսիայի ՆԳ նախարար Հունաստանը կարծում է, որ վաղ թե ուշ ԵՄ-ն ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ ՌԴ փոխարտգործնախարարը չի բացառել ԼՂ հակամարտության գոտում կռվող վարձկանների ներթափանցումը ՌԴ ՌԴ օդուժը շարունակում է Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ հզոր հարվածների իրականացումը «Ալիևի խաղաղության ծրագրում խարդավանք կա. դրա նպատակն արցախահայերի ամբողջական շրջափակումն է»․ Կոնստանտին Զատուլին Հակառակորդի զինամթերքի ոչնչացումը (տեսանյութ) Այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են․ Արծրուն Հովհաննիսյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2398 դեպք Թշնամին, այսօր հյուսիսում թողնելով տասնյակ դիակներ, հետ է շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան Եվրոպան պետք է վերադառնա իրականությանը, պետք է որոշակի գործողություններ ձեռնարկվեն Թուրքիայի դեմ. Հունաստանի ՊՆ Այս գիշեր մահացել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը. ՄԻՊ Իրանի ԱԳ փոխնախարարը Երևանում ներկայացրել է իր երկրի մոտեցումները ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների կրակային խոցման գործողությունները. ՊԲ «Փաստ». Աշխարհի կողմից Արցախի անկախության ճանաչման պահանջն ավելի է հասունանում «Հրապարակ». Սասուն Միքայելյանը վիրավորվելուց հետո դեռ չի կարողանում քայլել «Փաստ». Այս պատերազմը ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած ցեղասպանության շարունակությունն է «Փաստ». Նախընտրական «սիրաշահումներ» և արևմտյան «հավասարություններ» ԼՂ հարցում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 30 Արծրուն Հովհաննիսյանի, Աննա Նաղդալյանի և կամավորական Միքայել Միքայելյանի ճեպազրույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Եվրոպական խորհրդարանի կուսակցությունները կոչ են արել ԼՂ-ում հրադադարի նկատմամբ միջազգային վերահսկողություն սահմանել Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել «Մոսկվան պատրաստ է Փարիզի և այլ գործընկերների հետ ահաբեկչության դեմ պայքարում ամենասերտ փոխգործակցությանը»․ Պուտին Երևանն աջակցում է Լեռնային Ղարաբաղում դիտորդների տեղակայմանը. ՀՀ ԱԳ նախարար Միացե՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին, մեր Արցախը, մեր ազգային արժանապատվությունը Զինծառայողները ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների. ՊԲ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan