Կամո Արեյանն առաջարկեց Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունն անցկացնել հուլիսի 16-ին

Կամո Արեյանն առաջարկեց Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունն անցկացնել հուլիսի 16-ին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Երևանի քաղաքապետարանում հուլիսի 12-ին մեկնարկեց ավագանու արտահերթ նիստը, որի օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության օրն է: Նիստը վարում է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ով նշեց, որ Երևանի ավագանու նիստին ներկա են ավագանու 46 անդամ:

«Այսօրվա նիստը հրավիրված է օրենքի ուժով: ՏԻՄ մասին օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո երրորդ օրը հրավիրում է նիստ, որոշելու քաղաքապետի արտահերթ ընտրության օրը»,-ասաց Արեյանն՝ առաջարկելով քաղաքապետի արտահերթ ընտրությունները նշանակել հուլիսի 16-ին ժամը 11:00-ին:

«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ առաջարկեց քաղաքապետի ընտրության օր սահմանել օգոստոսի 8-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում