Հայաստանից ավելի քան 30 տոննա հումանիտար օգնություն է տրամադրվել Սիրիային

Հայաստանից ավելի քան 30 տոննա հումանիտար օգնություն է տրամադրվել Սիրիային

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Սիրիայում գտնվող «Հմեյմիմ» ավիաբազայում հուլիսի 12-ին վայրէջք է կատարել Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը, որով Հայաստանից տեղ է հասցվել ավելի քան 30 տոննա հումանիտար օգնություն, մասնավորապես բրինձ, հնդկաձավար, ձեթ: Այս մասին տեղեկացնում է ռուսական Առաջին ալիքը:

Այդ ամբողջ օգնությունը կտրամադրվի այն փախստականներին, որոնք վերադառնում են ազատագրված քաղաքներ և գյուղեր: Օգնությունից մի մասը կտրամադրվի նաև Սիրիայի հեռավոր շրջաններ:

Առաջիկայում ևս մի քանի թռիչքներ են սպասվում, ընդհանուր առմամբ, Սիրիա կհասցվի 100 տոննա մթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում