AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյանը հայկական ֆուտբոլում փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայկական ֆուտբոլում փոփոխություններն անխուսափելի են: Այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ, պատասխանելով տրվող հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկո Փաշինյանը:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անկախ հասարակական կազմակերպություն է, բայց տրամաբանությունը հուշում է, որ մեր ֆուտբոլում փոփոխություններն անխուսափելի են, և ես հուսով եմ, որ Ֆուտբոլի ֆեդերացիան առաջիկայում հենց այս տրամաբանությամբ կգործի: Որքանով տեղյակ եմ՝ առաջիկայում Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ պետք է տեղի ունենան: Հույս ունեմ, որ այդ ընտրությունները տրամաբանական լուծումների կհանգեցնեն»,- նշեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ առկա միտումները հուշում են, որ հայկական ֆուտբոլում փոփոխություններ պետք է տեղի ունենան, և այդ փոփոխությունները տրամաբանական են:

«Կարծում եմ՝ հայկական ֆուտբոլում կուտակված շատ մեծ պոտենցիալ կա: Աշխարհի առաջնությունների ընթացքը ցույց է տալիս, որ հաջողություններ ունենում են այն հավաքականները, որոնք լավ, ուժեղ ազգային առաջնություններ են ունենում, որովհետև հենց բարձր մակարադակի ազգային առաջնությունն է, որ հավաքականների մակարդակում հաջողությունների է բերում»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նա մտահոգությամբ փաստեց, որ մեր ֆուտբոլի ազգային առաջնության մակարդակը շարունակաբար ընկնում է, ինչը, նրա գնահատմամբ, մտահոգիչ միտում է, որը ոչ միայն պետք է կանգնեցնել, այլև հետ շրջել: «Հուսով եմ, որ դա տեղի կունենա, և այն ահռելի ներուժը, որ կա կուտակված Հայաստանում և Սփյուռքում, հնարավոր կլինի օգտագործել, ներգրավել Հայաստանում ֆուտբոլի զարգացման և ազգային հավաքականի մակարդակում նոր հաջողություններ գրանցելու հարցում»,- ասաց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակչում քիչ առաջ տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես նաև երկրորդ տեղը զբաղեցրած Խորվաթիայի ղեկավարին: Փաշինյանն իր շնորհավորանքները հղեց նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Աշխարհի առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ:

Լրահոս
Ծաղկաձորի «Գոլդեն Փելիսը» պետությանը նվիրելուց հետո Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ գործի վարույթը կարճվել է ԱՄՆ Սենատը հաստատեց իր քաղաքական կամքն ու հանձնառությունը ցեղասպանությունների կանխման և արդարության վերականգնման նկատմամբ. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Գործ ունենք ԱՄՆ կողմից մշակվող քաղաքականության հետ, որի հասցեատերը միայն Թուրքիան չէ. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Բրյուսելի քաղաքային խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Պուտինը ստորագրել է նոր «ԿամԱԶ»-ներից մեկի վրա (Տեսանյութ, լուսանկար) Արցախի նախագահը Անջեյ Կասպշիկինի հետ քննարկել է առաջնագծում տիրող իրավիճակը Մասնավոր հեռուստաընկերությունների համար ստեղծվում են խիստ անհավասար պայմաններ. Գեղամ Մանուկյան Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Թալիշում (լուսանկարներ) Ադրբեջանի արտգործնախարարը ևս մեկ անգամ ռազմական գործողություններ սկսելու քողարկված սպառնալիք հնչեցրեց. Էլիբեգովա Եվրախորհրդարանում քննադատել են Սիրիայի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը Մարդիկ, որոնց նպատակը պետության հիմքերի թուլացումն է, դաշնակցությունից պետություն են պաշտպանում. Իշխան Սաղաթելյան Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ ընդարձակվել է «Արենի տնակ» հյուրատան տարածքը Արա Բաբլոյանի գործով նախաքննությունն ավարտվել է Ծառայությունից խուսափած քաղաքացիներն այլևս չեն կարող գումարի դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից Հանդուրժող եղեք այլակարծության հանդեպ, այնպես չէ, որ դուք անսխալական եք, անքննադատելի ու անքննելի եք. Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլին» Իշխող ուժի նախընտրական հանցավոր կոռուպցիան բացահայտվում է. Նարեկ Սամսոնյան ԱԺ-ի քվեարկությունը. գավառապետությո՞ւն, թե՞ լուլուապետություն. Մարինե Սուքիասյան ԵԽԽՎ զեկույց․ ՀՀ իշխանությունները պետք է զերծ մնան դատական համակարգը ճնշելուց ու աշխատանքը խոչընդոտելուց ԱԺ–ն արտահերթ նիստ է գումարել․ օրակարգում ներառված է 4 վարկային համաձայնագիր վավերացնելու մասին հարց․ Ուղիղ Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին հարցը Զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է երթարշավ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է «Ժողովուրդ». ՔՊ գրասենյակում տեղի է ունեցել «Իմ քայլի» 3 ժամ տևողությամբ նիստը «Փաստ». Կառավարությունը խուսափում է աշխատատեղեր ստեղծելու մասին ցուցանիշներ ներկայացնելուց «Հրապարակ». Փաշինյանը դժգոհել է Վահե Գրիգորյանից. «Իմ քայլ»-ում խմբային տարանջատումները խորանում են «Փաստ». Պատասխանատվությունից խուսափելու տարվա չեմպիոն «Փաստ». Պետական պարտքը կավելանա ևս 131 մլն եվրոյով ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 12 Իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը. IRI Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ վերանորոգվել է Թաթոյանների ջրաղացը Դեմոկրատները պատրաստում են պաշտոնական մեղադրանքներ, Թրամփը` սպասում Սենատում իր հաղթանակին Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Կառավարությունը մտադրված է դադարեցնել «Ի՞նչ», «Ո՞րտեղ», «Ե՞րբ» սիրված հեռուստանախագծի ֆինանսավորումը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները չավարտված՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհավորել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանին Իրանին չեն հրավիրել Սիրիայի հարցով Ստամբուլում կայանալիք գագաթնաժողովին «Սա ամենաթողության նախադեպ է. ինչ օրենք ուզենք՝ կընդունենք… պետությունը վերածվում է կրկեսի». Սահմանադրագետ Պուտինը կարծում է, որ Լենինը «ական է դրել» Ռուսաստանի պետականության տակ Մոտ 1 միլիոն դոլար են ծախսել՝ առանց որևէ հիմնավորման ու հաշվարկի. Անի Հովհաննիսյան Տեսանյութ և լուսանկարներներ Պոլսի հայոց պատրիարքի ընտրության մեկնարկից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan