Վրաստանում հանք է փլուզվել. կան զոհեր
16/07/2018 14:41
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Արեւմտյան Վրաստանի Տկիբուլի քաղաքում գտնվող Մինդելի անվան հանքում տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով զոհվել է հանքի չորս աշխատող: Ինչպես հաղորդում է վրացական առաջին ալիքը, այս տեղեկությունը հաստատվել է երկրի ներքին գործերի նախարարությունում:
Բացի դրանից, մի քանի մարդ վիրավորվել է, սակայն նրանց թիվը չի նշվում: ԶԼՄ-ների հաղորդած տվյալների համաձայն՝ պատահարի հետևանքով կարող է լինել մոտ տասը զոհ: Տեղում աշխատում են փրկարարները: Միջադեպի մանրամասները դեռ հայտնի չեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում