2017-ի ընթացքում պետական մարմիններում հայտնաբերվել են գրեթե 5 մլրդ դրամի խախտումներ

2017-ի ընթացքում պետական մարմիններում հայտնաբերվել են գրեթե 5 մլրդ դրամի խախտումներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Գործադիրը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը: ՀՀ նախարարները, ՀՀ ԿԱ պետական կառավարման մարմինների ղեկավարները, ՀՀ մարզպետներն ի գիտություն կընդունեն հաշվետվությունը և կձեռնարկեն միջոցներ՝ ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ 2017 թվականին ընդհանուր առմամբ իրականացվել է 44 ստուգում, դրանք եղել են և ծրագրային ստուգումներ, և իրավապահ մարմինների պահանջով, և վարչապետի հանձնարարականով: «Ընդհանուր առմամբ, արձանագրվել են 4 մլրդ 978 մլն դրամի խախտումներ, որոնք նույնպես եղել են տարբեր բնույթի: Ստուգման արդյունքները քննարկվել են ստուգման օբյեկտի ներկայացուցիչների հետ, առկա են բոլոր տեսակի փաստաթղթերը խախտումների հետ կապված, այնուհանդերձ բոլոր ստուգումների հետ կապված առաջարկվել է համապատասխան մարմինների ղեկավարներին խախտումների վերաբերյալ ձեռնարկել միջոցառումներ»,- ասաց Ջանջուղազյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում