AM | RU
USD
EUR
RUB

Ա. Հովհաննիսյանը Դ. Իոաննիսյանին մտավոր հետամնաց է անվանել. Հովհաննիսյանն արձագանքել է

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, Armtimes.com: Ազգային ժողովում հուլիսի 17-ին Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, հավանաբար չնկատելով, որ տեսախցիկն ուղիղ եթերով նկարահանում է քննարկումը, ըստ էության, վիրավորում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանին: Քանի որ քննարկման շուրջ կարծիքները կիսվել էին, Արփինե Հովհաննիսյանն իր դժգոհությունն է հայտնում ՀՅԴ-ական ու ՀՀԿ-ական գործընկերներին. «Տանք իրենց, թող իրենք սարքեն: Թե չէ էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»,-ասում է Արփինե Հովհաննիսյանը, ըստ էության՝ նկատի ունենալով իր հետեւում նստած Դանիել Իոաննիսյանին:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Իոաննիսյանն, անդրադառնալով Հովհաննիսյանի այս արտահայտությանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ, մասնավորապես, ասվում է.

«Արփինե Հովհաննիսյանը ստորև բերված տեսանյութում, ըստ ամենայնի, իմ մասին ասում է, որ «էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»:

Ազգային Ժողովի փոխնախագահը երևի չէր պատկերացնում, որ ուղիղ եթերում է: Բայց սյուռն այն է, որ այդ հանդիպումից հետո Արփինեն ինձ շատ ընկերական ոճով պատմում էր, թե ինչ լավ է վերաբերվում ինձ:

Ակնկալում եմ հրապարակային ներողություն կամ պարզաբանում (եթե խոսքերն ինձ չէին ուղղված»,- ասված է Դանիել Իոաննիսյանի գրառման մեջ:

Իոաննիսյանի գրառման մեկնաբանություններում Արփինե Հովհաննիսյանը գրել է, որ իր խոսքերը ոչ թե ուղղված են եղել Դանիել Իոաննիսյանին, այլ վերաբերել են ստեղծված իրավիճակին.

«Դանիել ջան, խոսքերս իրականում վերաբերում էին ստեղծված անհասկանալի իրավիճակին, որը իրականում հիշեցնում էր նկարագրածս երեւույթը (գուցե անհաջող եմ ձեւակերպել)։ Եթե հասկացվել է անձնավորված, ցավում եմ եւ, բնականաբար հայցում ներողամտությունդ։ Այո, համարել եմ ու համարում եմ, որ լավ հարաբերություններ ունենք»,- գրել է Հովհաննիսյանը՝ նշելով, որ տեղյակ է եղել ուղիղ տեսանկարահանման մասին:

Լրահոս
Գերմանիան կարևորում է պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1200-ից ավելի փախստական Մայր Աթոռում սկսվել է միաբանական համագումարը Լարված իրավիճակ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստից հետո ԵՄ-ն հրաժարվում է աջակցել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մեղադրանքներին Իրանը պատրաստ է դիմակայել ճնշմանն ու թշնամական գործողություններին. Ռոհանի Կիրակոս վարդապետ Դավթյանը նշանակվել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր Հայտնի է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահի ընտրության օրը Ավան վարչական շրջանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը դադարեցվելու է Թողարկվել են OTP PIN ծածկագրերով քարտեր ԱԱԾ-ում Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ԱԺ-ում մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության փակ քվեարկությունը Նազիկ Ամիրյանի ծիրանի այգին այրվել է Տարոն Սիմոնյանը ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածության հետ կապված տեսնում է օրենսդրական խնդիր Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ռազմական համագործակցությունը պետք է մտահոգի պաշտոնական Երևանին. վրացագետ Արցախի Պաշտպանության բանակում զորավարժությունները շարունակվում են (Տեսանյութ) Արցախում զինվոր է մահացել Մյուս թեկնածուների թերությունն այն էր, որ բանտում չեն գտնվե՞լ. Պատգամավորը՝ Վահե Գրիգորյանին Խարկովում ադրբեջանցի ուսանողները 6-րդ հարկից ցած են նետել հայ երիատասարդին Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է Փաստաբան. Ժամանակն է տոտալ փոփոխություններ կատարել դատական և դատախազական համակարգում ՀՀ նախագահը համահայկական ցանց ամրացնելու առաքելությունը ցանկանում է տեսնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ուսերին Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում կհանդիպի Մամեդյարովի հետ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Հրապարակ». Նիկոլայ Բաղդասարյանը «ռազբորկայի» էր կանչել Թագուհի Թովմասյանին «Իրատես». Միրզոյանը ցանկացել է Զեյնալյանի տեղում տեսնել իր քավորին, բայց Ավինյանը «պոստին» քնած չէ «Ժամանակ». Ուրացում՝ հանուն պաշտոնի «Ժողովուրդ». ՔՊ կուսակցության համաժողովին ընտրված վարչության կազմը շատերի համար իսկապես անակնկալ էր «Իրատես». Փաշինյանը հստակ ակնարկել է, որ իր թիմակիցների վարած ներքին քաղաքականությունից դժգոհ է «Փաստ». ՊԲ-ում կադրային վերա­դասավորումները կշարունակվեն «Ժողովուրդ». ԱԺ ղեկավարու­թյունը Ուրիխանյանից մանդատից հրաժարվելու դիմում չի ստացել «Հրապարակ». ԱԺ-ում մեծ «ճակատամարտ» է սպասվում «Փաստ». Տեր-Պետրոսյանի խոսնակը հրաժարվում է մեկնաբանել, կվերադառնա՞ նա նախագահի պաշտոնին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 18 Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում Ն. Սամսոնյան. Պահանջում ենք Արմեն Սարգսյանը ցույց տա այն, ինչ ցույց է տվել Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի խորհուրդը վերահաստատում է ՀՀ կառավարության բարեփոխումներին իրականացմանն օժանդակելու պատրաստակամությունը Արցախի և ԵԱՀԿ ՄԽ երկրների երկխոսությունը հակամարտության վերջնական լուծման ուղիներ գտնելու նպաստավոր պայմաններ կստեղծի. ԱՀ ԱԳՆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan