Եթե ձեզ թվում է, որ մենք պետք է բերենք մաքուր, հրեշտակի թեւերով անձանց, չի լինում նման բան. Դավիթ Անանյան

Եթե ձեզ թվում է, որ մենք պետք է բերենք մաքուր, հրեշտակի թեւերով անձանց, չի լինում նման բան. Դավիթ Անանյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, News.am: Եթե ձեզ թվում է, որ մենք պետք է բերենք անձանց, որոնք պետք է լինեն բացարձակապես մաքուր եւ հրեշտակի թեւերով, չի լինում նման բան: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Դիտարկմանը, թե քաղաքացիները բողոքում են, որ անգամ փոքր կրպակների պարագայում մեծ տուգանքներ են նշանակվում, Անանյանն արձագանքեց. «Այդպիսի բան չկա: Համենայնդեպս, այդպիսի հրահանգ չկա: Կա հակառակ հրահանգը, որ փոքր ու միջին կազմակերպություններին եւ ձեռներեցներին հարկային վարչարարությամբ ավելորդ ծանրաբեռնել չի կարելի: Եթե այս կամ այն աշխատակիցը սխալ է հասկանում իրեն տրված հանձնարարությունը եւ, այնուամենայնիվ, այդպիսի գործունեություն է ծավալում, ապա մենք այդ ծառայողներից պետք է ազատվենք, դաշտը մաքրենք, նորերին բերենք: Եվ այդ գործընթացը շարունակական է:

Եթե ձեզ թվում է, որ մենք պետք է բերենք անձանց, որոնք պետք է լինեն բացարձակապես մաքուր եւ հրեշտակի թեւերով, չի լինում նման բան: Սա այն համակարգն է, որը պետք է անընդհատ ինքնամաքրմամբ զբաղվի»:

ՊԵԿ նախագահը խոստովանեց, որ այս կամ այն կադրային նշանակումը կարող է սխալ լինել. «ոչ մեկ սխալներից ապահովագրված չէ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում