Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ երկրում առաջիկա օրերին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 19-ի երեկոյան ժամերին, 20-ին, 24-ին հյուսիսային շրջաններում, 21-23-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: 

Երևան քաղաքում`

Հուլիսի 19-ի ցերեկը, 20-21-ը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում