ՊԵԿ նախագահը պատրաստ է անգամ կոշտ ձևերով հասկացնել, որ ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ չպետք է ծանրաբեռնել

ՊԵԿ նախագահը պատրաստ է անգամ կոշտ ձևերով հասկացնել, որ ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ չպետք է ծանրաբեռնել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում կոշտ մեխանիզմներ կիրառել և ևս մեկ անգամ իր աշխատակիցներին փոխանցել ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ ավելորդ չծանրաբեռնելու ուղերձը:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՊԵԿ նախագահը նկատեց, որ ՓՄՁ-ներին, այդ թվում՝ փոքր կրպակներին, մեծ տուգանքներ նշանակելու հրահանգ չկա: «Կա հակառակ հրահանգը, որ փոքր ու միջին կազմակերպություններին և ձեռներեցներին հարկային վարչարարությամբ չի կարելի ավելորդ ծանրաբեռնել: Եթե այս կամ այն աշխատակիցը սխալ է հասկանում իրեն տրված հանձնարարությունը և այնուամենայնիվ այդպիսի գործողություններ է իրականացնում, մենք այդ ծառայողներից կազատվենք, դաշտը կմաքրենք, նորերին կբերենք»,-ասաց պաշտոնյան:

Դավիթ Անանյանը վստահեցրեց, եթե ՊԵԿ աշխատակիցները լավ չեն հասկացել իր հրահանգը, դա տեղ հասցնելու տարբեր միջոցներ կան՝ այդ թվում՝ կոշտ ձևերի կիրառում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում