Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր
22/07/2018 18:51
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր:
«Զինագործները» Սինգապուրում կմասնակցեն Չեմպիոնների մրցաշարին, որի համար հայտագրել են 25 ֆուտբոլիստների՝ այդ թվում և Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին: International Champions Cup-ի մրցաշարում «Արսենալ»-ը հուլիսի 26-ին կմրցի «Ատլետիկո Մադրիդ»-ի, իսկ հուլիսի 28-ին՝ ՊՍԺ-ի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում