Ծանրորդ Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի պատանիների չեմպիոն
23/07/2018 23:05
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամները հաջող են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում, որը վարկանիշային է առաջիկա պատանեկան Օլիմպիական խաղերի համար:
Մինչև 15 տարեկանների պայքարում 50 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 178 կգ արդյունքով դարձավ ոսկե մեդալակիր: Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Ժորա Սարգսյանը, 0 ստացավ` ձախողելով երեք մոտեցումներն էլ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում