Թայլանդում զբոսաշրջիկներին անհանգստացնող կապիկներին բռնելու համար դեպարտամենտի աշխատակիցները ստիպված են եղել հանվել

Թայլանդում զբոսաշրջիկներին անհանգստացնող կապիկներին բռնելու համար դեպարտամենտի աշխատակիցները ստիպված են եղել հանվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Թայլանդի Կրաբի նահանգում անտառային տնտեսության դեպարտամենտի աշխատակիցները ստիպված են եղել հանել իրենց համազգեստը, որպեսզի բռնեն զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին անհանգստացնող վայրի կապիկներին:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, շուրջ 200 երկարապոչ մակականերին բռնելու «գործությունը» նախապատրաստվել է վաղուց: Գործողությունը հենց սկզբից բախվել է կապիկների արձագանքին: Տեսնելով համազգեստով մարդկանց՝ կապիկները միմյանց ազդանշան են տվել և շատ արագ փախել թաքստոցներ: Դա տեղի է ունեցել մի քանի անգամ, և գործողությանը մասնակից աշխատակիցները ստիպված են եղել հանել իրենց վերնաշապիկները: Այդ ժամանակ կապիկները չեն փախել և, սովորության համաձայն, փորձել են անհանգստացնել աշխատակիցներին, ինչպես վարվում էին զբոսաշրջիկների հետ:

Գործողության առաջին փուլով աշխատակիցներին հաջողվել է բռնել 110 կապիկ, որոնք կտեղափոխվեն այլ վայր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում