Սիրիայի հարավում առնվազն 32 մարդ է զոհվել մի շարք ահաբեկչությունների հետեւանքով

Սիրիայի հարավում առնվազն 32 մարդ է զոհվել մի շարք ահաբեկչությունների հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Սիրիայի հարավի Էս Սուվեյդայի նահանգում հուլիսի 25-ին առնվազն 32 մարդ է զոհվել, տասնյակները վիրավորվել մի շարք ահաբեկչական գործողությունների հետեւանքով: Այս մասին հաղորդել Է AFP գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ ահաբեկչական գործողությունները կազմակերպել է «Իսլամական պետություն» խմբավորումը երկրի կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջաններում:

Ավելի վաղ SANA լրատվական գործակալությունը հայտնել Է, որ հուլիսի 25-ին հուժկու պայթյուն է որոտացել Սիրիայի հարավ – արեւմուտքի Էս Սուվեյդա քաղաքում: Գործակալության տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել Է շուկայի շրջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում