AM | RU
USD
EUR
RUB

Ոստիկանությունը հանցավոր մեխանիզմ է բացահայտել Կոտայքի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ ոստիկանությունը բացահայտել է Կոտայքի մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում տեղ գտած չարաշահումները:

Ոստիկանության տարածած տեսանյութում նշվում է այն մասին, որ տարբեր գրասենյակների աշխատակիցներ քաղաքացիներից ապօրինի վարձատրություն են պահանջել ու այն ստացել: Մասնավորապես, Չարենցավանի գրասենյակի աշխատակից Գայանե Կարապետյանը մի քաղաքացուց պահանջել ու ստացել է ամեն տարվա երկու ամսվա նպաստի գումարը՝ 58 հազար դրամ: Այդ ապօրինի վարձատրությունը նա ստացել է 2008-2017 թթ, նույն կերպ՝ տարեկան 60 հազար դրամ է ստացել մեկ այլ քաղաքացուց, երկու դեպքով գումարը կազմել է 950 հազար դրամ:

Նույն մեխանիզմն է գործել Հրազդան գրասենյակի աշխատակից Հասմիկ Սարգսյանի դեպքում: Նա երկու հոգուց ստացել է ապօրինի վարձատրություն՝ մի դեպքում մեկ տարվա համար ստացել է 28 հազար դրամ 2010-2018թթ., մյուս դեպքում՝ տարեկան երկու ամսվա գումարը կազմել է 60 հազար դրամ, ընդհանուր առմամբ՝ 450 հազար դրամ է կազմել: Նա գումարը պահանջել է գրասենյակի ղեկավար Ստելլա Ղազարյանին փոխանցելու համար: Դարձյալ պետին փոխանցելու համար նույն գրասենյակի աշխատակից Կարինա Եգանյանն էլ տարբեր տարիներին երկու հոգուց տարեկան երկու ամսվա նպաստի գումար է պահանջել ու ստացել 334 հազար դրամ:

Հրազդանի գրասենյակի մեկ այլ աշխատակից՝ Նաիրա Խաչատրյանը, պետին փոխանցելու համար մի քաղաքացուց ստացել է 161 հազար դրամ ու յուրացրել: Եղվարդի գրասենյակի աշխատակից Վաղարշակ Մարգարյանն էլ մի կնոջից նրա ամուսնուն նպաստառուների ցուցակում ներառելու համար պահանջել ու ստացել է 98 հազար դրամ:

Բացահայտման միջոցառումները շարունակվում են:

Լրահոս
Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում խախտվել է կրոնի ազատությունը ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզայի Մեյի հեռանալու կապակցությամբ Լարսի անցակետով բեռնատարների երթևեկությունը մայիսի 26-ին կարգելվի Հանցադեպ չկա. ՀՔԾ-ն մերժել է Իոաննիսյանի և Սաքունցի դիմումն ԱԱԾ-ի դեմ քրգործ հարուցելու մասին Իտալացի պատգամավորը խոստանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ հնչեղ պահել Վալերի Օսիպյանի «շնորհակալությունը» Վիտալի Բալասանյանին Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել վարչական դատարան, Նազենի Ղարիբյանն արձագանքում է ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Գևորգ Դանիելյանը Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Անցումային արդարադատության թեմայով քննարկման ժամանակ Զոհրաբյանը հիշել է նովգորոդյան վեչեն և կախված քաղաքական գիլյոտինները Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դատապարտել է «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը «Դատական համակարգը նրան հետաքրքրում է այնքան, որքան թռչնագրիպը կհուզեր Խորենացուն» ՀՀ ԱԱԾ և Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարը քննարկել են փոխգործակցության հեռանկարներ Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը ՀՀ նախագահի հրամանով Արզուման Հարությունյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից Գառնիկ Բադալյանը նշանակվել է Տաջիկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեյը հայտարարել է հրաժարականի մասին Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին «Վիքիպեդիան» Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՄԻԵԴ Հասարակության շրջանում չպետք է մնան կասկածներ պետական համակարգի նկատմամբ. ԱԱԾ տնօրենը՝ վեթինգի մասին (Տեսանյութ) Անցումային արդարադատության օրակարգը թելադրված է «Սորոս» հիմնադրամի կողմից. Նարեկ Մալյան Դուք պետք է մասնակից դառնաք առաջավոր երկրին վայել արժեքներ ստեղծելուն. ՀՀ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրել ՀՀ ՊՆ ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողները մասնակցել են ՆԱՏՕ-ի դասընթացին «Ժամանակ». Սիմոնյանի հրաժարականը անակնկալ է եղել աշխատակազմի և ընտանիքի համար «Հրապարակ». Նարինե Թուխիկյանը կդառնա՞ փոխնախարար «Փաստ». Ամռանը գործադիր իշխանության մի շարք պաշտոնյաներ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին «Հրապարակ». Արմեն Գրիգորյանի այցելությունն ԱՄՆ չափազանց անհաջող է եղել «Ժամանակ». Պատգամավորների սիրտը հանրահավաք է ուզում ԵՊՀ 100-ն ու (Չ)պետությունը «Հրապարակ». ԱԺ լրատվության վարչությունը պետ չունի, իսկ այդ գործառույթն իր ձեռքն է վերցրել աշխատակազմի ղեկավարի տեղակալը «Իրատես». Մեկն էլ պետք է Փաշինյանին դասախոսություն կարդա, թե ինչպես կարգավորել հարաբերությունները ռուսական էլիտայի հետ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 24 Հասել ենք այնտեղ, որ ժողովրդի անունով կարելի է տապալել սահմանադրական կարգը. Արմեն Ռուստամյան Լիլիթ Գալստյան. Առկա ատելությունն ու թշնամությունը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը Երկրում նորից դանդաղ անցնում, թշնամիներ է փնտրում տերպետրոսյանական ոգին. Գեղամ Մանուկյան Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը Հիմա էլ Արցախից պահանջում են մեղքերի քավություն, ենթակայության խոստում. Գեղամ Մանուկյան Իրական ձեռքբերումներ չեն կարող լինել, քանի դեռ չենք լրջացել. ՀՅԴ անդամ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan