Սիրիայի հարավում մի շարք ահաբեկչությունների հետեւանքով զոհերի թիվն անցել Է 240-ից

Սիրիայի հարավում մի շարք ահաբեկչությունների հետեւանքով զոհերի թիվն անցել Է 240-ից

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Սիրիայի հարավի Էս Սուվեյդայի նահանգում հուլիսի 25-ին տեղի ունեցած մի շարք ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 246-ի: Հուլիսի 26-ին այս մասին հաղորդել Է France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով Լոնդոնում գտնվող «Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոն» ոչ կառավարական կազմակերպությունը: Կազմակերպության տվյալներով՝ ահաբեկչական գործողությունները տեղի են ունեցել Սիրիայի կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքում, զոհերի թիվը կարող Է աճել:

Զոհվածների թվում 135 մարդ խաղաղ բնակիչ Է, մնացաները եղել են զինծառայողներ եւ կառավարամետ աշխարհազորի մարտիկներ: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Էս Սուդեյդայում պայթյունների հետեւնքով զոհվել Է 215 մարդ: Նախ հուժկու պայթյուն Է որոտացել նահանգի վարչական կենտրոն Էս Սուվեյդայի (Դամասկոսից 92 կիլոմետր) շուկայի շրջանում: Այնուհետեւ տեղեկություններ են ստացվել Էլ Մուսալլեհի շրջանում պայթյունի մասին: Ահաբեկչական գործողություններն ուղեկցվել են քաղաքի շրջակայքի բնակավայրերի վրա զինյալների հարձակմամբ: Պայթյունների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում