Պատանի ծանրորդ Կարեն Մարգարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
26/07/2018 21:20
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Պատանի ծանրորդ, 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը երկամարտի 313 կգ արդյունքով նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նույն քաշում Գևորգ Ղահրամանյանը 6-րդն է՝ երկամարտի 273 կգ արդյունքով։
Մարգարիտա Առաքելյանն էլ աղջիկների պայքարում երկամարտի 162 կգ արդյունքով ոսկե մեդալակիր է դարձել: Ընդհանուր առմամբ, Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ելույթները հաջող են Եվրոպայի առաջնությունում: Այն ընթանում է Իտալիայում՝ Միլանում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում