Շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը հաղթել է Չեխիայի բաց առաջնությունում

Շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը հաղթել է Չեխիայի բաց առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը հաջող է հանդես եկել Չեխիայի բաց առաջնությունում:

Մովսեսյանը 9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր գրավել է առաջին հորիզոնականը: 2-7-րդ տեղերը գրաված շախմատիստները հավաքեցին 7-ական միավոր:

Չեխիայի բաց առաջնության մասնակցում էին 150 շախմատիստներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում