Ադրբեջանը խախտում է Ժնևի կոնվենցիան և թույլ չի տալիս ԿԽՄԿ-ին այցելել գերության մեջ հայտնված Կարեն Ղազարյանին
31/07/2018 11:21
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Արդեն 2 շաբաթից ավել է, ինչ Ադրբեջանի տարածքում չպարզված հանգամանքներում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի ճակատագրից ոչ մի տեղեկություն չկա: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի 106-րդ հոդվածը, մինչ այսօր չի թույլատրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին այցելել նրան»- նշեց Բալայանը:
Նա հիշեցրեց, որ խնդրի առնչությամբ հատուկ հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Սույն հարցը մեր ուշադրության կենտրոնում է, աշխատանքները շարունակվում են»,- ասաց ԱԳՆ խոսնակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում