AM | RU
USD
EUR
RUB

Ռազմական արդյունաբերությունը զարգացնելու համար պետք է փակել բյուջեում առկա անցքերը. ռազմական փորձագետ

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Times.am։ Ռազմական արդյունաբերությունը զարգացնելու համար պետք է փակել այդ ոլորտի բյուջեում առկա անցքերը: Հուլիսի 31-ին տեղի ունեցած «Ռազմական արդյունաբերություն. ի՞նչ հեռանկարներ ունի Հայաստանը» թեմայով մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը: Նրա խոսքով՝ այդպիսի քայլ անելու համար նոր իշխանությունները քաղաքական կամք ունեն:

«Բյուջեում բոլոր այն հատկացումները, որ ուղղվում են այս ոլորտի զարգացմանը, պետք է նպատակային ծառայեն, և բոլոր այն «ճեղքերը», որոնք կան, պետք է փակվեն: Դրա համար պետք է քաղաքական կամք, որն այսօր առկա է: Սակայն, որքան գումար էլ հատկացվի, եթե բյուջեն ունի նաև այս ոլորտների ոչ արդյունավետ կառավարում, բնականաբար, ՕԳԳ-ն բավականին ցածր կլինի, այնպես որ պետք է նաև ճիշտ կառավարում իրականացնել»,- ասաց Նահապետյանը:

Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկայի լաբորատորիայի վարիչ Ստեփան Պետրոսյանը անհրաժեշտ քայլ է համարում Հայաստանում ռազմական արդյունաբերությունը համակարգող ինստիտուտ ստեղծելու կառավարության որոշումը, սակայն նշում է, որ Խորհրդային Միությունից մնացած կիսաքանդ գործարանների ու համապատասխան բանվորների բացակայության խնդիր կա:

«Հայաստանում մենք ունեցել ենք ռազմարդյունաբերական համալիր, դա եղել է Խորհրդային Միության ռազմարդյունաբերական համալիրի մի մաս, բայց այն եղել է ռազմարդյունաբերության մեջ քարշիչ ուժերից մեկը, որովհետև զինտեխնիկայի շատ կարևոր դետալներ է պատրաստել»,- ասաց Պետրոսյանը:

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով` ի տարբերություն Ադրբեջանի, մեզ մոտ ռազմական արդյունաբերությունը զարգացնելու համար անհրաժեշտ են մեծ ներդրումներ:

«Ներդրումային վիճակը բավականին ցածր է։ Ադրբեջանը զինամթերքի առումով շատ հարցերում ինքնաբավ է: Եթե մենք փորձենք զինամթերք արտադրել, դա մեծ ծախսերի հետ կապված կլինի, այդ պատճառով մենք գնում ենք զինամթերքը մեր ռազմավարական դաշնակիցներից»,- նշեց Նահապետյանը:

Լրահոս
Հունաստանն ավարտին է հասցրել Թուրքիայի հետ սահմանային պատի կառուցման ծրագիրը Վարչապետի որոշմամբ` Տաթև Անտոնյանն ազատվել է պաշտոնից ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ միաժամանակ մեկ տարով «սառեցնել» միջուկային մարտալիցքերը. ՌԴ ԱԳՆ Իրանը հոկտեմբերի 21-ից օդային պաշտպանության լայնածավալ զորավարժություններ կանցկացնի «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված աշխատանքները շարունակվում են»․ Պեսկով Մտել ենք հակառակորդի դիրքեր, ոչնչացրել, վերցրել դիրք. պատմում են առաջնագծի հերոսները (Տեսանյութ) Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը կարժանանան ազգային հերոսի կոչման. Փաշինյան Առավել ծանր մարտերն ընթանում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական և Միջնավան համայնքների տարածքներում. Արցախի նախագահ ՊՆ. Հակառակորդը Խուդաֆերինի ջրամբարի մոտ մեծ կորուստներ կրելով նահանջում է «ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի»․ ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ «Վարձկանների զանգվածային կիրառումը տապալեց Ալիևի՝ Ղարաբաղը «վերադարձնելու» ծրագիրը»․ Լապշին Ահաբեկիչները տեսանյութերում նշում են, որ շարունակելու են ահաբեկչական գործողությունները այլ երկրներում ևս. Արման Թաթոյան ՊԲ-ն հրապարակել է ևս 43 զոհի անուն Իրանի տարածքում անօդաչու է ընկել. IRNA Որ դեպքում Մոսկվան կկարողանա հակաահաբեկչական գործողություն իրականացնել ԼՂ-ում Բաքվի բռնապետը Իրանի ներսում ստեղծել է հակաիրանական և հակահայկական ուղղվածության պանթյուրքական խմբեր. Ոսկանյան Ակցիա՝ ԵՄ դեսպանատան առջև՝ Արցախի ճանաչման պահանջով «Ադրբեջանն Էրդողանի աշխարհաքաղաքական հավակնությունների համար դառնում է ուրիշի շահերի սպասարկման գործիք»․ ռուս ռազմական փորձագետ Հայոց սահմանը պահող նորօրյա հերոսները Դաշնակցության համար շարունակում է անընդունելի մնալ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը. ՀՅԴ «Իրանը չի ընդունում ահաբեկիչների ոճով մարդկանց գլխատումը»․ Իրանի ԱԳՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1234 դեպք «ԼՂ-ում պատերազմ չէ, այլ հայ ազգի վերացում». ռուս պատգամավոր Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի. ՊՆ խոսնակ Արցախի ՊԲ-ն խոցել է թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետությունը. «Դիզակ թերթ» Ադրբեջանում թալիշների և լեզգիների դեմ նախատեսվում են լայնածավալ պատժիչ գործողություններ․ Talyshistan Times «Իրատես». Համացանցում ավելացել են ադրբեջանական քարոզչական նյութերը «Փաստ»․ Հասարակության համախմբումն ու ռեսուրսների արդյունավետ կիրառումն առաջնային նշանակություն ունեն «Ժողովուրդ»․ Ալիևին աջակցում են Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները Սիրիայից․ Եվրախորհրդարանում Շվեդիայի ներկայացուցիչ «Հրապարակ». Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ-ում հնարավոր է եռակողմ հանդիպում ունենա «Հրապարակ». Ռազմական դրությամբ պայմանավորված՝ հարկային արտոնություն կսահմանվի «Փաստ». Ինչ ներքին հարցեր է փորձում լուծել Ալիևը «Փաստ». Թուրքիայի նկատմամբ տնտեսական բոյկոտը նոր ծավալներ կստանա Արցախի ՊԲ-ն ծանր մարտեր է մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի հատվածում. Արցախի նախագահի մամուլի խոսնակ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 20 Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները դեսպաններին են ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները (տեսանյութ) ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Հակառակորդի հենակետերի և շարասյան ոչնչացումը (Տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan