ՀՀ նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերը անվավեր են հուլիսի 31- ից
31/07/2018 17:12
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության բոլոր նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերը հուլիսի 31-ից անվավեր են ճանաչվում: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Նախորդ շաբաթ մենք հորդորել էինք նախկինում այն պաշտոնատար անձանց, ովքեր ունեն դիվանագիտական անձնագրեր, հանձնել դրանք ՀՀ արտաքին գործերի նախարարություն: Պետք է նշեմ, որ բազմաթիվ նախկին պաշտոնյաներ արձագանքել են մեր կոչին ու վերադարձրել են անձնագրերը: Դիմում ենք նրանց, ովքեր դրանք չեն վերադարձրել՝ այսօրվանից դրանք անվավեր են»,- հայտարարեց Բալայանը:
Նա հայտնեց, որ համապատասխան տեղեկատվություն փոխանցված է սահմանապահ ծառայությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում