Էրդողանը պատրաստվում է սառեցնել ԱՄՆ ներքին գործերի և արդարադատության նախարարների հաշիվները

Էրդողանը պատրաստվում է սառեցնել ԱՄՆ ներքին գործերի և արդարադատության նախարարների հաշիվները

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են սառեցնել ԱՄՆ արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսի և ներքին գործերի նախարար Ռայան Զինկեի հաշիվները` ի պատասխան թուրք նախարարների հանդեպ Վաշինգտոնի մտցված պատժամիջոցների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ այս մասին օգոստոսի 4-ին Անկարայում իր ելույթում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Այսօր ես կարգադրելու եմ իմ ընկերներին, որ Թուրքիայում ԱՄՆ արդարադատության և ներքին գործերի նախարարների հաշիվների առկայության դեպքում դրանք սառեցնեն: Թուրք նախարարների նկատմամբ պատժամիջոցներ մտցնելու ԱՄՆ-ի որոշումը տրամաբանական չէ: Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունքն անթույլատրելի է»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Բրանսոնի գործով ԱՄՆ գործողությունները չեն համապատասխանում ռազմավարական գործընկերոջ հարաբերություններին:

«Սա Թուրքիայի նկատմամբ լուրջ անարգանքի դրսևորում է»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում