Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում