AM | RU
USD
EUR
RUB

ԱԱԾ-ն ձերբակալել է Արարատի մարզի զինվորական կոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պե­տին

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների կողմից անցած ամիս­ների ընթացքում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցա­ռում­­ների ար­դյուն­քում բացահայտվել ու վնասազերծվել են կայուն հանցավոր խմբեր, որոնցում ընդգրկված միջ­նորդները, կազմակերպիչները, զինկոմիսարիատների գործող և նախկին պաշ­տոնատար անձինք, բժշկա­կան կենտրոնների աշխատակիցները, որ­պես կաշառք ստացած գումարների դիմաց, իրա­կա­նաց­րել են զորակոչիկներին պար­տադիր զինվորական ժամկետային ծառայությունից ապօրինի հիմքե­րով ազատելու կամ տարկետումներ տրամադրելու, ծառայության մեջ գտնվող ժամկետային զին­ծառայողներին նախ­ընտրելի զորամասեր տեղափոխելու, տարբեր ախտորոշումներով վաղա­ժամ­կետ զորացրելու գործընթացներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

Նախապատրաստված նյութերի հի­ման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել և քննվել են քրեական գործեր, ինչի մասին հանրությանը պար­բերաբար իրազեկվել է և կոչ արվել` ձեռնպահ մնալ նման եղանակներով զին­վո­րական ծառա­յու­թյու­նից խուսափելուց:

Չնայած այդ հանգամանքին և բազմաթիվ նախազգուշացումներին, պետության անվտան­գու­­թյանն անմիջականորեն սպառնացող ապօրինի այդ գործընթացում ներգրավված անձինք դեռևս փոր­ձում են անօրինական ճանապարհներով գումարներ վաստակել:

Ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական պայքար մղելով նման հանցավոր երևույթ­ների դեմ, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գոր­ծո­ղու­թյունների արդյունքում 2018 թվականի հուլիսին բացահայտել է ևս մեկ դեպք:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ ՊՆ Արարատի մարզի զինվորական կոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պետ Ս.Բ-ն, 2018 թվականի առաջին զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիման վրա թվով 4 զորակոչիկների պարտադիր զինվորական ժամ­կետային ծառայությունից տարկետում տրամադրելուն օժանդակելու համար ստացել է շուրջ 7000 ԱՄՆ դոլար գումար, որի մի մասն իր ծանոթի միջոցով փոխանցել է բժշկական կենտրոնի բժիշկ-մասնագետին` ցանկալի ախտորոշում ստանալու համար, իսկ գումարի մյուս մասը՝ Մասիսի զինկոմիսարիատի նախկին աշխատակից, պահեստա­զորի մայոր Մ.Գ-ին` Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամների միջոցով այդ զորա­կոչիկ­ների տարկետումը կազմակերպելու համար:

Պարզվել է նաև, որ Մ.Գ-ն դեռևս պաշտոնավարման ընթացքում 4000-ական ԱՄՆ դոլար գու­մարի դիմաց, կազմակերպել է թվով 2 այլ զորակոչիկների տարկետումներ տրամադրելու գործըն­­թացը: Բացի այդ, նա զինծառայության հետ կապված տարբեր հարցեր կարգավորելու պատրվա­­կով 7 այլ անձանցից վերցրել է 150-4000 ԱՄՆ դոլար գումարներ, սակայն ստանձնած պար­­տա­­վորությունների կատարման ուղղությամբ որևէ գործողություն չձեռնարկելով` խաբեու­թյամբ հափշտա­կել է:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեա­կան գործ: ՀՀ ՊՆ Արարատի մարզի զինվորական կոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պե­տը, զինկոմիսարիատի նախկին աշխատակիցը և բժիշկ-մասնագետը ձերբակալվել են: ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նրանց մեղադրանք է առաջադրվել և ընտրվել խա­փան­ման միջոցներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
«Փաստ». Դժգոհությունները գնալով շատանում են «Ժամանակ». Ինչ է կարգադրել Ռոզա Ծառուկյանը Իվետա Տոնոյանին «Ժամանակ». ՍԴ-ում քննարկում են Վահե Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու հարցը «Փաստ». Հանձնարարվել է չբացակայել քաղաքից «Հրապարակ». Արդարդատության նախարարի առաջին գործը փոխնախարարին գործից ազատելն է եղել «Ժողովուրդ». ՊՆ-ում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել «Հրապարակ». Հորը և որդուն պաշտոնանկ են արել «Փաստ». Սահմանադրության փոփոխությունների նպատակով անցկացվելիք հանրաքվեի հարցը կբերվի հանրային օրակարգ «Հրապարակ». Մակունցն «Իմ քայլի» պատգամավորներին հանձնարարում է արձակուրդին կարդալ Ստամբուլյան կոնվենցիան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 24 Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ստեփանակերտի և Ավստրալիայի Ռայդ քաղաքի միջև բարեկամության հաստատումը Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1500 փախստական Բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստման և իրացման դեպք. ԱԱԾ ՍԴ-ն կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի դիմումի հիման վրա գործի վարույթը Լևոն Երանոսյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել է Բոդրումում ջրասույզ է եղել ապօրինի միգրանտներ տեղափոխող նավը Արարատյան Հայրապետական թեմն արձագանքում է ասորական եկեղեցու վերաբերյալ բաց նամակին Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան Հալեպի թաղամասերի գնդակողծման հետևանքով 7 մարդ է մահացել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը ՀՀ քաղաքացիների համար կհեշտացվի ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը Իրանը հսկում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բոլոր նավերը Պարսից ծոցի շրջանում Հունաստանը աչք չի փակելու Թուրքիայի պատերազմի սպառնալիքների վրա ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից Ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Գրիգորյանի և Ամիրյանի գործով դատական նիստը Մարությանին այսօր հիշեցրել են նախընտրական խոստումը Սինանյանի առաջին այցը ցույց տվեց, որ այն, ինչի համար սփյուռքի նախարարությանը քննադատում էին, անհրաժեշտություն էր. Հերմինե Մխիթարյան Իրանում երկրշարժ է տեղի ունեցել Մերձավոր Արեւելքում իրադրությունը մնում է լարված Հարավային Կորեան Ռուսաստանին մեղադրել է իր օդային տարածքի խախտման մեջ «Իրատես». Արարատ Միրզոյանի 12-օրյա ամերիկյան վոյաժը տուրիստական «բարձր պիլոտաժի» անհաղթահարելի նիշ է գրանցել «Հրապարակ». ԱԺ-ում կառուցվածքային փոփոխությունների նպատակը անցանկալի կադրերից ազատվելն է «Փաստ». Չքնաղ գետում մեծ քանակությամբ կարմրախայտ է սատկել, պատճառները ամբողջությամբ բացահայտված չեն «Հրապարակ». Որոշել են աղբի փողը հավաքել Հայաստան ներկրված բոլոր տեսակի ապրանք­ների 0,25 տոկոսի գանձումից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 23 Կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ Վաղվա պլանային հոսանքազրկումների մասին ԲԴԽ-ն կասեցրել է Նախշուն Տավարացյանի լիազորությունները Չավուշօղլուն հայտնել է պատժամիջոցների կիրառման դեպքում Թուրքիայի հակահարվածի մասին Արմեն Գասպարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային բաժնի պետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan