Նախաքննության շահերից ելնելով՝ ՀՔԾ-ն որևէ տեղեկություն չի կարող տրամադրել Հովիկ Աբրահամյանին հարցաքննության հրավիրելու մասին
09/08/2018 11:54
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում են, որ Հատուկ քննչական ծառայությունը ծանուցում է ուղարկել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ Մարտի 1-ի գործով հարցաքննելու համար:
ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նախաքննության շահերից ելնելով՝ որևէ տեղեկություն այդ մասով չեն կարող տրամադրել:
«Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրվի»,- ասացին ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում