AM | RU
USD
EUR
RUB

Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում, խափանման միջոցը փոխելու համար դիմել ենք Վճռաբեկ դատարան. փաստաբան

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել նրա նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը:

«Վերաքննիչ դատարանի կողմից մերժում ստանալուց հետո դիմել ենք Վճռաբեկ դատարան խափանման միջոց կալանավորումը փոխելու համար: Դիմումը վարույթ ընդունելու մասին մեզ դեռ չեն հայտնել: Ինչ վերաբերում է տարածվող այն լուրերին, թե Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է, ասեմ, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Նրան ազատ արձակելու մասին որևէ հրապարակում իրականությանը չի համապատասխանում, չկա նման բան»,-ասաց Մկրտչյանը:

Դիտարկմանը, թե վարույթ իրականացնող մարմինը փորձաքննություն էր նշանակել Մանվել Գրիգորյանի առողջական իրավիճակի վերաբերյալ, արդյոք այն ավարտվե՞լ է, պաշտպանն ասաց, որ փորձաքննությունն ընթացքի մեջ է:

«Փորձաքննությունը դեռ չի ավարտվել, իսկ Մանվել Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է, նրա կյանքին վտանգ է սպառնում: Յուրաքանչյուր օր, երբ մեկնում եմ նրան այցի և իմ դիմումը վերցնում են, ես ուրախանում եմ՝ փաստորեն նա ողջ է»,-ասաց Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ բացահայտումներից հետո դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այնուհետև գործն ուղարկվել էր ՀՔԾ և քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Լրահոս
Օգոստոսի 19-ին Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Ի պատասխան Թրամփի՝ Դանիան ցանկանում է գնել ԱՄՆ-ը Լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգությունները կվերաակտիվացնեն. «ԿԱՄՔ» Մեկ օրում Սիրիա է վերադարձել 900-ից ավելի փախստական Լավ կլիներ մինչև խոսելը հարց տային իրենց - ի՞նչ որ բան ունեմ արած իմ կյանքում այս երկրի համար, որևէ մե՞կի համար… ՌԴ դատախազությունը մերժել է արտահանձնել Միհրան Պողոսյանին Ստամբուլյան կոնվենցիան ական է` դրված մեր հասարակության և պետականության տակ. Նարեկ Սամսոնյան Մոսկվան կրկին թռիչքներ է չեղարկել Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել է 120 անգամ «Տղա եղեք» կարգախոսով մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան «Հրապարակ». ՍԴ դատավորները պատրաստվում են մերժել իշխանության առաջարկը «Հրապարակ». Ինչու են Ծովակի բնակիչները փակել ճանապարհը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 17 Ճապոնիայի վարչապետը հայտարարել է պատերազմներին մասնակցելուց հրաժարման մասին ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Եփրատի արևելքում ռազմագործողություն սկսելու Էրդողանի հայտարարության մասին Ջերմուկում բողոքի ակցիա է Ամուլսարի շահագործման դեմ. ՈՒՂԻՂ Դոդոնը ցանկանում է գազի հարցով անձամբ խոսել Պուտինի հետ «Ուզում են օրինականացնել Հայաստանում «գոմիկների» երջանիկ կյանքը». ՈՒՂԻՂ «Պոբեդա» ավիաընկերությունը վերականգնել է դեպի Գյումրի ավիատոմսերի վաճառքը ՀՊՏՀ դասախոսները հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ռեկտորի պաշտոնակատարի դեմ. փաստաբան ԿԽՄԿ-ն առայժմ չի տեսակցել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողին Միքայել Մինասյան. Հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է Թավշյա իշխանությունները պատմության գրքեր են խմբագրում «Հրապարակ». ՀՅԴ-ն նախագահի իր թեկնածուի մասին կհայտնի աշնանը «Հրապարակ». Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքն ընդլայնել է աշխարհագրությունը «Հրապարակ». Ծառուկյանի սանիկը վճռականը է տրամադրված իր քավորի դեմ «Հրապարակ». 8 սպա է բերման ենթարկվել ռազմական ոստիկանություն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 16 Թուրքերը պատրաստվում են 10 ռազմաբազա հիմնել Սիրիայի անվտանգության գոտում Ամերիկյան 13 նահանգներ Թրամփի վարչակազմին դատի են տվել միգրացիայի նոր կանոնների պատճառով Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ ԱԱԾ-ն բացահայտել է կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք Արամ Ղարբիբյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից Վթարային վայրէջք կատարած Մոսկվա-Սիմֆերոպոլ ինքնաթիռի ուղևորների մեջ եղել են նաև հայեր Սևան քաղաքի որոշ հատվածների գազամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի Սպասվում են բավականին շոգ օրեր «Լիդիան»-ը պատրաստ է առաջարկվող 16 մեղմման միջոցներից 15-ը կիրառել,մեկն էլ քննարկվում է. ՔԿ նախագահ ՀՀ-ն մարդասիրական օգնության շրջանակում Սիրիա է ուղարկել շուրջ 140 տոննա բեռ. նախարար «Մուտքը բացեք». Ոստիկանների պատնեշը թույլ չի տալիս ակտիվիստներին մուտք գործել կառավարության շենք (Տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan