«Ժառանգություն»-ը կմասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին

«Ժառանգություն»-ը կմասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: «Ժառանգություն» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել: Ինչպես տեղեկացրին կուսակցության մամուլի ծառայությունից, օգոստոսի 10-ին տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ, օրակարգում` առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը:

Քննարկման եւ քվեարկության արդյունքում «Ժառանգության» վարչություն ըորոշում է կայացրել մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում