Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապել էին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապողականություն կար. իրավական գործընթացները պետք է ոսկերչական ճշգրտությամբ ընթանային:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, այսպիսի կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
«Ես Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ ամենաշատն եմ տուժել, քաղաքական հետապնդման եմ ենթարկվել: 2008 թվականին Ազգային ժողովում ես եմ հայտարարել, որ մարտի 1-ի դեպքերի պատասխանատվությունը կրում է ՀՀ երկրորդ նախագահը: Պատասխանատվությունը մի բան է, մեղքը՝ այլ: Ես այդ խնդրի մասին արտահայտվել եմ և ցանցային շատ մեծ բողոք է եղել, բայց իմ լսարանը սոցցանցը չէ, այլ գրագետ և բանիմաց լսարանը»,- նշեց Ալավերդյանը:
Նրա պնդմամբ՝ այս գործում շտապողականությունը նոր իշխանություններին միայն կխանգարի: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենը կոչ արեց լինել շատ սթափ, հավասարակշռված և միջազգային իրավունքի, օրենքի գերակայությանը հետևել:
Ալավերդյանը վստահություն հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը խոցելի կլիներ այլ հոդվածների կիրառմամբ, օրինակ՝ ապօրինի հարստացման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում