Լիոնել Մեսին այս տարի չի հրավիրվի Արգենտինայի ազգային հավաքական
15/08/2018 12:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ընթացիկ տարվա ընթացքում չի հրավիրվելու Արգենտինայի ազգային հավաքական: Այս մասին հայտնում է TNT Sports-ը:
Նշվում է, որ Մեսին որոշել է վերջնականապես չհեռանալ Արգենտինայի ազգային թիմից, բայց գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Լիոնել Սկալոնիի հետ պայմանավորվել է, որ այս տարի չի հրավիրվելու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում