Թուրքիան արդիականացված տանկեր է կուտակել Սիրիայի սահմանին

Թուրքիան արդիականացված տանկեր է կուտակել Սիրիայի սահմանին

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հետ սահմանին արդիականացված մարտական տեխնիկա է կուտակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Milliyet պարբերականը:

Պարբերականի տվյալներով՝ թուրքական «Ասելսան» ընկերության կողմից արդիականացված մեծ քանակով M60T մոդելի տանկեր են բեռնատար մեքենաներով տեղափոխվել Անթաքյա նահանգ: Սպասվում է, որ մարտական մեքենաները հետագայում կտեղակայվեն թուրք-սիրիական սահմանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում