Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարի երեք հաղթողներից մեկն է
28/08/2018 12:29
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դարձել է Սենթ Լուիսի մրցաշարի հաղթողներից մեկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Սինքֆիլդ»-ի գավաթի խաղարկության վերջին տուրում Արոնյանը հաղթեց մրցակցին և 9 հնավորից հավաքելով 5,5 միավոր՝ Ֆաբիանու Կարուանայի և աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ դարձավ հաղթող:
Սովորաբար հավասար միավորների դեպքում հաղթողին որոշում են թայ-բրեյքի միջոցով, սակայն Սենթ Լուիսի մրցաշարի կազմակերպիչներն այս տարի երեք գրոմայստերներին էլ մրցաշարի հաղթողներ ճանաչեցին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում