Իրանն սպառնում է դուրս գալ միջուկային համաձայնագրից

Իրանն սպառնում է դուրս գալ միջուկային համաձայնագրից

Իրանը դուրս կգա միջուկային գործարքից, եթե այն չհամապատասխանի երկրի ազգային շահերին, հայտարարել է Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, փոխանցում է Anadolu-ն:

Այաթոլլա Խամենեին, մասնավորապես, ընդգծել է, որ դեմ չէ Եվրոպայի հետ բանակցությունները շարունակելուն, սակայն Իրանի կառավարությունը չպետք է հույսը դնի Եվրոպայի վրա միջուկային համաձայնագրի պահպանմանը կամ տնտեսությանն առնչվող հարցերում:

«Միջուկային գործարքը նպատակ չէ, այլ միջոց: Եթե այն չհամապատասխանի Իրանի ազգային շահերին, Թեհրանը դուրս կգա դրանից», – ասել է Խամենեին իրանական կառավարության անդամների հետ հանդիպմանը:

Նրա կարծիքով՝ բանակցություններն ԱՄՆ-ի հետ ներկա փուլում անհնարին են ցանկացած մակարդակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում