Թուրքիան հույս ունի հնարավորինս շուտ ստանալ C-400 զենիթահրթիռային համակարգերը, հայտնում է Էրդողանը

Թուրքիան հույս ունի հնարավորինս շուտ ստանալ C-400 զենիթահրթիռային համակարգերը, հայտնում է Էրդողանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Անկարան ակնկալում է, որ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերը կստանա հնարավոր ամենակարճ ժամկետում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ТАСС-ը:

«Թուրքիան C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի կարիքն ունի: Դրանց շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերված: Հուսով ենք, որ մենք դրանք կստանանք հնարավոր ամենակարճ ժամկետում», – երկրի նախագահի խոսքը մեջբերել է Anadolu գործակալությունը:

Էրդողանը նշել է, որ Անկարան միաժամանակ ունի հինգերորդ սերնդի F-35 ամերիկյան կործանիչների կարիքը և կշարունակի մուծումներ կատարել դրանց համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում