Պուտինն ու Ալիևը քննարկելու են ՌԴ-Ադրբեջան հարաբերություններն ու միջազգային խնդիրները

Պուտինն ու Ալիևը քննարկելու են ՌԴ-Ադրբեջան հարաբերություններն ու միջազգային խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Սոչիում հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով ՌԴ-ում կլինի պաշտոնական այցով։

Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ նախագահները բանակցություններ կանցկացնեն սկզբում նեղ, այնուհետ՝ լայն կազմերով, «կստորագրվեն միջպետական ու միջգերատեսչական մի շարք փաստաթղթեր, և երկու երկրների առաջնորդները մամուլի համար հայտարարությամբ հանդես կգան»։

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Պուտինն ու Ալիևը «կքննարկեն երկկողմ օրակարգի կարևոր հարցերը, ներառյալ՝ փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները»։

Նախորդ անգամ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպել էին հունիսի 13-ին՝ Մոսկվայում, երբ Ալիևը մեկնել էր Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը մասնակցելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում