Կրեմլը դեռ չի նախատեսում Պուտին-Թրամփ նոր հանդիպում

Կրեմլը դեռ չի նախատեսում Պուտին-Թրամփ նոր հանդիպում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ՌԴ նախագահի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի նոր հանդիումների նախապատրաստական աշխատանքներ այս պահին չեն տարվում։

«Դեռ ոչ»,– Գազետա.ռու-ի հաղորդմամբ ասել է Ուշակովը՝ պատասխանելով երկրների առաջնորդների նոր հանդիպման մասին հարցին։

Պուտինի և Թրամփի առաջին լիարժեք բանակցությունները կայացել էին հուլիսի 16-ին Հելսինկիում։

Ավելի վաղ «Իզվեստիան» գրել էր, որ Պուտինն ու Թրամփը հնարավոր է մինչև տարեվերջ երեք անգամ հանդիպեն։ Հստակեցվել էր, որ խոսքը գնում է Առաջին աշխարհամարտի ավարտին նվիրված տոնակատարությունը Ֆրանսիայում, Արևելյան Ասիայի երկրների գագաթաժողովը և «Մեծ քսանյակի» առաջնորդների հանդիպումը Արգենտինայում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում