Մակրոնը՝ Պուտինի երազանքի մասին

Մակրոնը՝ Պուտինի երազանքի մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երազում է ապամոնտաժել Եվրամիությունը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը՝ խոսելով եվրոպական արժեքների և Ֆրանսիայի ու Ռուսաստանի միջև տարբերությունների մասին։

«Ես հարգում եմ Վլադիմիր Պուտինին»,- ասել է նա՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ իրենց անհրաժեշտ է Ռուսաստանի հետ քննարկումներ։

«Բայց Պուտինի երազանքը Եվրամիությունն ապամոնտաժելն է»,- ասել է Ֆրանսիայի նախագահը շվեդական SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան հարգում է մարդու իրավունքները, «զգալի ժողովրդավարություն ունեցող երկրներից մեկն է» և ԵՄ անդամ։

«Ես մշտապես շփման մեջ եմ Պուտինի հետ և հարգում եմ նրան, բայց Ռուսաստանը մարդու իրավունքների տեսանկյունից օրինակ չի հանդիսանում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում