«Իսլամական պետության» եկամուտները նվազել են

«Իսլամական պետության» եկամուտները նվազել են

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եկամուտները 2014 թվականից տաս անգամ նվազել են՝ հասնելով տարեկան 200-300 միլիոն դոլարի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ ԱԴԾ օպերատիվ տեղեկատվություն և միջազգային հարաբերությունների ծառայության ղեկավար Սերգեյ Բեսեդան։

Նրա խոսքով, եթե համեմատեն մինչև 2014 թվականը ստացած եկամուտները, որոնք գնահատվում էին 3 միլիարդ դոլար, ապա ներկա պահին ԻՊ ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները կարողանում են ստանալ տարեկան 200-300 միլիոն։

Դա պայմանավորված է նրանով, որ «Էապես կրճատվել են նավթի արդյունահանումից և հարկերից ստացվող եկամուտները, որոնք գրոհայինները սահմանել էին իրենց ենթակա տարածքներում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում