Ադրբեջանի պետական պարտքը գերազանցել է 10 մլրդ դոլարը

Ադրբեջանի պետական պարտքը գերազանցել է 10 մլրդ դոլարը

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի հաշվիչ պալատի «2018 թ. հունվար-հունիս ամիսների հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծությունը և բյուջեի չափորոշիչները» փաստաթղթի համաձայն՝ երկրի պետական պարտքը գերազանցել է 10 մլրդ դոլարը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Փաստաթուղթը ներառում է Ադրբեջանի արտաքին և ներքին պարտքերի վիճակագրությունը:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ հուլիսի սկզբին միայն Ադրբեջանի վարկային համաձայնագրերի հիման վրա օգտագործված վարկերի գծով արտաքին պարտքը կազմել է 9,5 մլրդ դոլար:

2018 թ. 6 ամսում այս երկրի արտաքին պարտքն աճել է 1,1 տոկոսով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում