Գերմանիայի արտգործնախարարը կայցելի Թուրքիա

Գերմանիայի արտգործնախարարը կայցելի Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը սեպտեմբերի 5-6-ը կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:

Այցի ընթացքում նա կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և մեջլիսի խոսնակ Բինալի Յըլդըրըմի հետ: Քննարկվելու են թուրք-գերմանական հարաբերություններին, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանն առնչվող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում