AM | RU
USD
EUR
RUB

Թուրքիան հանդես Է եկել Հունաստանի հետ երկխոսության օգտին

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հանդես է եկել Հունաստանի հետ երկխոսության օգտին, չնայած երկու երկրների միջեւ առկա տարաձայնություններին: 

Այդ հայտարարությունը Չավուշօղլուն արել է Իզմիրում Հունաստանի վերանորոգված հյուպատոսարանի բացման արարողությանը, որին մասնակցել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Իզմիրում Հունաստանի հյուպատոսության պատմական շենքի պաշտոնական բացումը հետաձգվել էր մարտին երկու հույն զինվորականների ձերբակալման կապակցությամբ: Զինվորականների ձերբակալումը վերջին ամիսներին ամենասուր խնդիրներից մեկն էր դարձել Անկարայի եւ Աթենքի հարաբերություններում: Օգոստոսի 14-ին նրանց ազատումից հետո Հունաստանի ԱԳ նախարարությունը հույն-թուրքական հարաբերությունների զարգացման հույս էր հայտնել:

«Թուրքիան եւ Հունաստանը մեր տարածաշրջանի հանգուցային երկրներն են: Գաղտնիք չէ, որ մենք ունենում ենք օրեր, երբ չենք կարողանում համաձանության գալ, երբեմն մենք բուռն օրեր ենք ապրում, ունենք տարաձայնություններ: Մենք մեզ թույլ չէինք տա մեր երկրում ընդունել խռովարարների, որոնք փորձեին հեղաշրջում սարքել Հունաստանում: Բայց ելքը տեսնում ենք Հունաստանի հետ համագործակցության ու երկխոսության մեջ»,-Չավուշօղլուի խոսքը մեջբերել է NTV հեռուստաալիքը:

Իր հերթին Կոտզիասը հայտարարել է, որ Հունաստանը 2016 թվականի հուլիսին «Թուրքիայի կողքին էր հեղաշրջման փորձի ժամանակ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս
Ովքե՞ր են ատելություն տարածում արցախցիների դեմ Ազատության հրապարակում հարձակվել են Հրանտ Մարգարյանի վրա Դատարանը չբավարարեց Թվադյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը Աֆղանստանում պայթյունի հետևանքով հինգ երեխա է մահացել Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան ՀՅԴ ԳՄ. Գործադիր իշխանությունը պարտավոր է հետևողական միջոցներ ձեռնարկել Երկրաշարժ՝ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մեկնաբանեց խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ Արա Զոհրաբյան. Իշխանության ներկայացուցիչները պետք է զսպվածություն ցուցաբերեն Բողոքի ակցիա՝ Ռոբերտ Քոչարյանի վճռի հրապարակումից առաջ. ՈՒՂԻՂ Քոչարյանի պաշտպանը կոչով դիմեց Փաշինյանին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Իրանի և Ռուսաստանի կողմից կարող է ընկալվել որպես շանտաժային. Կարեն Բեքարյան Փաստաբան. Պատգամավորի հայտարարությունն ուղղակի կոչ է տապալել սահմանդրական կարգը Ալումյան. Իրավիճակն, իրոք, ծայրահեղ լարվել է ՀՀ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորը հրապարակավ մտահոգիչ տեղեկություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանի ասուլիսը Ադրբեջանը վստահեցրել է ՈՒԵՖԱ-ին, որ Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում երաշխավորված է Հարցում. թուրք աղջիկները չեն ցանկանում ընտանիք կազմել ադրբեջանցի տղաների հետ Արշավիր Ղարամյան. Վաղը ուշ է լինելու «Ժամանակ». Արմավիրի թիվ 5 դպրոցի տնօրենը ի՞նչ է ստիպել ծնողներին «Հրապարակ». Կառավարման համակարգում «փշերի» վրա են «Ժամանակ». Էջմիածնի քաղաքապետը կրկին սկանդալի մեջ է հայտնվել «Փաստ». Կոտայքի մարզպետի եղբայրը քաղաքացու է ծեծի ենթարկում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 18 Հունաստանը Թուրքիայից պահանջել է դադարեցնել ապօրինի գործողությունները Կիպրոսի տնտեսական գոտում «Տիգրանակերտ»-ում տեղի է ունեցել մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն Չավուշօղլու. «Հենց Ռուսաստանը պատրաստ լինի S-400-ները մատակարարել, մենք կվերցնենք դրանք» Փաշինյանը՝ Բակո Սահակյանի՝ Քոչարյանին ազատ արձակելու խնդրանքի մասին Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում Երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին Օրհնած խաչեր կբաժանվեն Փաշինյանը խոստանում է չդանդաղեցնել Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հետ բանակցությունները Դատարանը Վաչագան Ղազարյանի օգտին որոշում է կայացրել Քոչարյանի փաստաբաններն ասուլիսի տեսանյութեր հրապարակեցին Էմին Թորոսյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Լավրով. Ռուսաստանը չի ձգտում դուրս գալ Եվրոպայի խորհրդից Հայաստանի ապագան սերտորեն կապված է նոր տեխնոլոգիաների հետ. ՀՀ նախագահ Արցախի ԱԳՆ-ն անդրադարձել է բանակցությունների ձևաչափի և հակամարտության կարգավորման իրավական հիմքերի շուրջ Ադրբեջանի շահարկումներին Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների երկրորդ փաթեթը պատրաստ է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan