Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի արևմտյան շրջանը
05/09/2018 11:38
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումը՝ հինգ հրթիռ խոցելով, հայտնել է սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը, փոխանցում է РИА Новости-ն:
«Սիրիական ՀՕՊ համակարգերը մի քանի հրթիռ են խոցել, որոնք իսրայելական ուժերն արձակել էին Համայի մեձակայքում գտնվող Վադի ալ-Ույուն շրջանի ուղղությամբ», – հայտնել է գործակալությունը` հղում անելով իր թղթակցին:
Ավելի վաղ սիրիական գործակալությունը հայտնել էր, որ այդ շրջանում մի քանի պայթյուն է որոտացել:
Ռազմական աղբյուրը հայտնել է հարձակման մանրամասները: Նրա խոսքով՝ ավիահարվածի են ենթարկվել Տարտուսի և Համայի ռազմական կառույցները:
Ինչպես հայտնել են բժիշկները, կատարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը տուժել են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում