Հոկայդոյում աճում է երկրաշարժից զոհերի թիվը

Հոկայդոյում աճում է երկրաշարժից զոհերի թիվը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ճապոնիայի Հոկայդո հյուսիսային կղզում 8-ի է հասել երկրաշարժից զոհվածների թիվը, որը տեղի է ունեցել լույս սեպտեմբերի 6-ի գիշերը: Այդ մասին հայտնել է NHK հանրային հեռուստատեսությունը: Ավելի վաղ հաղորդվել էր երեք զոհվածների մասին: NHK-ի տվյալներով՝ փրկարարները ևս հինգ մարդու մարմիններ են հայտնաբերել Ացումա ավանում:

6,7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:12-ին: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում էր Հոկայդո կղզու հարավ-արևմուտքի Իբուրի շրջանում, իսկ օջախը՝ մոտավորապես 37 կիլոմետր խորության վրա: Ըստ վերջին տվյալների, տուժել է ավելի քան հարյուր մարդ, տասնյակ բնակիչներ անհայտ կորած են համարվում: Տարերքի հարվածը էլեկտրամատակարարման և տրանսպորտային հաղորդակցության ընդգրկուն խափանումներ է առաջացրել պրեֆեկտուրայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում