Քաբուլում երկու պայթյուններից մահացածների թիվը հասել է 25-ի

Քաբուլում երկու պայթյուններից մահացածների թիվը հասել է 25-ի

Քաբուլի արևմտյան մասում իրականացված երկու պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, ևս 95 մարդ վիրավորվել է, հայտնել է «Սինհուա» գործակալությունը հղում անելով Աֆղանստանի մայրաքաղաքի ոստիկանության ներկայացուցչին:

Առաջին պայթյունը տեղի է ունեցել նախօրեին Քաբուլի արևմուտքի վեցերորդ ոստիկանական թաղամասի մենամարտերի ակումբում անցկացված մրցումների ժամանակ: Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը: Երկրորդ պայթյունը որոտացել Է առաջինից ոչ հեռու: Տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ երկրորդ գրոհն ուղղված էր առաջին միջադեպին արձագանքած իրավապահների դեմ:

Ինչպես գործակալությանը հայտնել է Քաբուլի ոստիկանության ներկայացուցիչ Խաշմաթ Ստանիկզայը, առաջին պայթյունից զոհվել է վեց մարզիկ, ևս տասը վիրավորվել են: Նաև հայտնի է դարձել, որ երկրորդ պայթյունի զոհերի թվում են Tolo News աֆղանական հեռուստաալիքի երկու լրագրողներ, ևս չորս թղթակիցներ տուժել են: Տուժածներից շատերը, ներառյալ յոթ ոստիկան, ծանր վիճակում են:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորումն ստանձնել է պայթյունների պատասխանատվությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում