ԵԽԽՎ զեկույցի համաձայն՝ Թուրքիայում նախագահական ընտրություններն անցել են անհավասար պայմաններում

ԵԽԽՎ զեկույցի համաձայն՝ Թուրքիայում նախագահական ընտրություններն անցել են անհավասար պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ ընտրություններն անցել են անհավասար պայմաններում, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԽԽՎ զեկույցում ասվում է, որ ընտրություններին մասնակցող թեկնածուների նախընտրական քարոզարշավն ընթացել է անհավասար պայմաններում, և պատշաճ չի եղել նաև քաղաքացիների օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու հնարավորությունը:

Լրատվամիջոցները հիմնականում անդրադարձել են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությանը (ԱԶԿ), ինչը նույնպես խոսում է նախընտրական շրջանում թեկնածուների համար եղած անհավասար պայմանների մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում