Հայաստանի ֆուտբոլի ընտրանին հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Ազգերի լիգայի առաջին խաղում հյուրընկալեց Լիխտենշտեյնին (2:1):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկում Հայաստանի հավաքականն առավելություն ուներ, ինչի մասին խոսում էր նաև վիճակագրությունը: Հանդիպման 30-րդ րոպեին հեռահար, իրենց բնորոշ դիպուկ հարվածով հանդիպման հաշիվը բացեց Մարկոս Պիզելին: Լիխտենշտեյնը կարողացավ օգտագործել իր հնարավորությունը 33-րդ րոպեին՝ օգտվելով պաշտպանների սխալից: Գոլն իր ակտիվում գրանցեց Սանդրո Վոլֆինգերը: Թիմերը հանգստի գնաին ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Երկրորդ կեսում առավելությունն ակնհայտ Հայաստանի հավաքականի կողմն էր: Ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, որ չկարողացավ իրացնել: Իսկ ահա խաղի 73-րդ րոպեին Լիխտենշտեյնը մնաց 10 ֆուտբոլիստներով՝ երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց թիմի ավագ Միշել Պոլվերինոն: Այդ ժամանակ միայն մեր ընտրանին, վերջիվերջո, կարողացավ առավելությունը գոլի վերածել: 76-րդ րոպեին գոլը խփեց Տիգրան Բարսեղյանը:

Վարդան Մինասյանի սաները հաղթանակով մեկնարկեցին Ազգերի լիգայում՝ հաղթելով Լիխտենշտեյնին 2:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը իր հաջորդ հանդիպումը Ազգերի լիգայում կանցկացնի սեպտեմբերի 9-ին՝ արտագնա խաղում մրցելով Մակեդոնիայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում