AM | RU
USD
EUR
RUB

Թուրք-ամերիկյան հարաբերություներում սրացում է նկատվում

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-ամերիկյան հարաբերությունները սրված են, և այդ սրացումը սիրիական տարածաշրջանում կարող է փոխվել բախման: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ երկու կողմերն ինչ-որ ընդհանուր շահ են գտել Իդլիբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված: Կան տեղեկություններ նաև այն մասին, որ ձեռք է բերվել որոշակի համաձայնություն. այն է` թուրքերը թույլ են տվել, որ ամերիկյան հատուկ նշանակության ստորաբաժանումներն անհրաժեշտության դեպքում մտնեն Իդլիբի՝ թուրքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ և իրականացնեն որոշակի գործողություններ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Սաֆրաստյանը:

Վերջինիս կարծիքով՝ այդ զարգացումները բավականին հատկանշական են, քանի որ գործ ունենք թուրքերի ավանդական քաղաքականության հետ: «Նույնիսկ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրացումը և Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը Թուրքիային չեն խանգարում իր շահերի ընկալմամբ գնալ այնպիսի համաձայնագրի, որն ընդհանուր միտումների մեջ չի մտնում: Սա թուրքական դիվանագիտության հատուկ մոտեցում է»,- նշեց նա:

Բանախոսի համոզմամբ` վերոնշյալ զարգացումները խոսում են այն մասին, որ Սիրիայի Իդլիբ նահանգի հետագա զարգացումները կպայմանավորվեն տարբեր խաղացողների շահերի բախմամբ:

«Ետպատերազմյան Սիրիայում նոր վիճակում գտնվող ամեն մի երկիր կփորձի իր համար լավ դիրք ապահովել, այդ թվում՝ նաև Թուրքիան: Նա Ռուսաստանի հետ ձեռք բերած տակտիկական համաձայնությունը կօգտագործի իր շահերի համար: Իսկ Թուրքիայի շահերից բխում է հսկողության տակ պահել Սիրիայի հյուսիսային տարածքները, թույլ չտալ ակտիվանալ քրդերին և հնարավորինս թույլ վիճակում պահել ետպատերազմյան Սիրիան»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Լրահոս
ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ռիքերի հետ Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1200-ից ավելի փախստական Կայացել է «Հյուսիս-հարավ», քաղաքային կայուն զարգացման և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի նիստը ԱՄՆ-ն դիտարկում է Անկարայի նկատմամբ պատժամիջոցների երեք նոր փաթեթի կիրառման հավանականությունը Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել Ժամանակավորապես փակ կլինի Փափազյան փողոցը Եվս 4 տարի․ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ միացավ նախագահական մրցապայքարին Ազգային ժողովի դիմաց եկամտային հարկի համահարթեցման դեմ նստացույց է իրականացվում Մեղադրող կողմը դատարանին խնդրում է կալանավորել Քոչարյանին և բեկանել առաջին ատյանի որոշումը Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար Օդի ջերմաստիճանը կբարձրանա Սառա Անջարգոլյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Անցումային արդարադատությանն աջակցության մասին Հայաստանի իշխանությունների և իշխանամետ շրջանակների հայտարարությունները մանիպուլյացիա են. փորձագետ ԱՄՆ-ը նշել է Իրանի դեմ ուժի կիառման պայմանը Արթուր Վանեցյանն ու Վիսենտե դել Բոսկեն շրջում են Երևանում ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Հայաստանին 40 միլիոն դոլարի հավելյալ աջակցություն տրամադրելու նախաձեռնությունը Ջոն Բոլթոնն ԱՄՆ-ում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԱԺ-ն ընդունեց Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ «Հրապարակ». ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն «Հրապարակ». Հանուն Վահե Գրիգորյանի ընտրության ԱԺ-ը չեղարկել է բոլոր գործուղումները «Փաստ». Որքա՞ն են պարգևատրվել ԱԺ պատգամավորները 2019 թ. ընթացքում «Փաստ». Իշխանություններն ազատվում են նախկին համակարգի կադրերից «Ժամանակ». Անսպասելի քննարկում՝ Սամվել Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև «Ժամանակ». Հարկայինի դեմ հաղորդում տվողի դեմ հարկային տեռոր կլինի «Ժողովուրդ». Կառավարությունն առաջիկայում կստանա 2 մլն 700 հազար եվրոյի չափով դրամաշնորհ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 19 Գերմանիան կարևորում է պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1200-ից ավելի փախստական Մայր Աթոռում սկսվել է միաբանական համագումարը Լարված իրավիճակ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստից հետո ԵՄ-ն հրաժարվում է աջակցել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մեղադրանքներին Իրանը պատրաստ է դիմակայել ճնշմանն ու թշնամական գործողություններին. Ռոհանի Կիրակոս վարդապետ Դավթյանը նշանակվել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր Հայտնի է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահի ընտրության օրը Ավան վարչական շրջանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը դադարեցվելու է Թողարկվել են OTP PIN ծածկագրերով քարտեր ԱԱԾ-ում Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan