ԴԱԻՇ-ը մինչև 2019 թվականը կկորցնի ամբողջ Սիրիան

ԴԱԻՇ-ը մինչև 2019 թվականը կկորցնի ամբողջ Սիրիան

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մինչև տարեվերջ կկորցնի Սիրիայում զավթած տարածքների վերահսկողությունը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ֆրանսուա Լեկուանտրը, գրում է mignews.com-ը՝ հղում անելով Moneycnontrol.com-ին:

Ըստ աղբյուրի, ջիհադիստները, որոնք 2014-ին Իրաքում և Սիրիայում զավթել են մի շարք տարածքներ, այժմ վերահսկում են միայն Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում գտնվող Դայր էզ Զուր շրջանը, որը գտնվում է Իրաքի սահմանին։

Բարձրաստիճան զինվորականն ընդգծել է, որ ԴԱԻՇ-ը ֆիզիկապես կոչնչանա այս աշնանը:
Բացի այդ, ըստ գեներալի, խալիֆայության տապալումից և ոչնչացումից հետո ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ղեկավարությունը կմտածի իր աշխատանքի հետագա ձևաչափի մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում